Երբ Ռիհաննան Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում Gucci-ից գուլպաները 800 ֆունտ արժեն, նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Այս մասին գրում է fw-daily.com-ը:
Այսօր Ռիհաննան նոր ցանկություն է հայտնել՝ զուգարանակոնք Louis Vuitton-ի պայուսակներից: Յուրահատուկ կաշվե իրը ստեղծել է նկարչուհի Իլմա Գորը: Զուգարանակոնքի ստեղծման համար աղջիկը կտրել է մոտ 20 000 դոլար արժողությամբ մի քանի պայուսակ ֆրանսիական ապրանքանիշից: Զուգարանակոնքը ներսից զարդարված է ոսկեգույն ներկով և ինչպես նշում է նկարչուհին՝ լիովին պիտանի է օգտագործման համար: Իր ստեղծագործության համար Իլման 100 000 դոլար է պահանջում՝ 5 անգամ թանկ, քան օգտագործված պայուսակները, բայց երևում է՝ իր գնորդին արդեն գտել է: Երևում է՝ Ռիհաննային այդ զուգարանակոնքը շատ է դուր եկել:
https://www.instagram.com/p/Bciawq7DwaJ/











































