Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Նա կոչ է արել Նեթանյահուին քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «երկու պետություն» ռազմավարության շրջանակում։ Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաղեստինցիների հանդեպ «տղամարդկային ժեստի» կոչ է արել։ Նման հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Փարիզում իսրայելական կառավարության ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։
Մակրոնը, մասնավորապես, անհրաժեշտ է համարում ստեղծված փակուղուց ելք գտնելը։ Որպես մի քայլ՝ ֆրանսիացի նախագահն անվանել է Պաղեստինյան ինքնավարության տարածքում բնակարանաշինության իսրայելական քաղաքականությունից հրաժարվելը։

Մակրոնը կրկին արտահայտվել է հաջակցություն երկու պետության ստեղծման գաղափարի՝ որպես հնարավոր լուծման, որը կնպաստի Մերձավոր Արևելքում հակամատության դադարեցմանը։ Ֆրանսիան այն դիրքորոշմանն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի ճանաչման հայտարարությունը վտանգավոր է և հակասում է միջազգային իրավունքին։
Նեթանյահուն չի կիսել Թրամփի որոշման հասցեին հնչեցված քննադատությունը։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ որքան շուտ պաղեստինցիները հաշտվեն այն բանից հետ, որ Երուսաղեմը հանդիսանում է Իսրայելի մայրաքաղաքը, այնքան ավելի շուտ հնարավոր կդառնա խաղաղ կարգավորումը։ Նա դատապարտել է նաև եվրոպական արձագանքը Թրամփի հայտարարության հանդեպ։








































