Բեթղեհեմի բնակիչները, ովքեր բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման, այրել են իսրայելական դրոշն ու ճանապարհ արգելափակել, հայտնում է RIA Novosti-ն։
Ընդհանուր առմամբ իրադրությունը քաղաքում հանգիստ է, սակայն դեռահասների խմբերը կենտրոնացած են Իսրայելի հետ սահմանակից Հևրոն փողոցում։

Բետոնե բաժանարար պատից անմիջական հեռավորության վրա կանգնած է իսրայելական բանակի զրահափոխադրիչը։

Պաղեստինցի դեռահասները փակել են ճանապարհը մետաղաթիթեղներով, այրվող աղբամաններով և ձեռքի տակ հայտնված այլ առարկաներով։
Փողոցում զբոսաշրջիկներ չեն երևում, գրեթե բոլոր խանութները փակ են։











































