Monday, 06 05 2024
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան

Նոքարներն ու աղաները. Սերժ Սարգսյանի նոր տեսությունը

Երեկ Սերժ Սարգսյանը Դիլիջանում ծրագրային ելույթ է ունեցել խոշորացված համայնքների ղեկավարների առջև: Նախագահի ելույթի տեսական հատվածներին անդրադառնալ թերևս չարժե, որովհետև դրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են: Սակայն Սարգսյանի երեկվա ելույթի վերջնամասն է ուշագրավ, որտեղ բացահայտվում են ՏԻՄ ոլորտում Սարգսյանի նոր քաղաքականության շեշտադրումները: Դարձյալ նկատենք, որ Սերժ Սարգսյանի երեկվա խոսքը իշխանությունից հեռացող մարդու տպավորություն չի թողնում, որովհետև նա իր անունից խոսում է հեռանկարային ծրագրի իրականացման մասին:

Փոխվել են երկրի կառավարման և ընտրական համակարգերը ու նոր համատեքստում վերանայվելու է իշխանությունների տեղական ինքնակառավարման քաղաքականության փիլիսոփայությունը: Խոսքը ֆորմալ սահմանադրական կարգավորումների մասին չէ, այլ` համակարգային կանոնների: «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ… Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»,-երեկ համայնքապետների վրա մատ է թափ տվել Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն, ըստ էության, ձևակերպում է համայնքապետի նոր կերպար ունենալու պահանջ: Բանն այն է, որ իշխանության մունիցիպալ կոռուպցիոն համակարգը ձևավորվել է Սերժ Սարգսյանի իմացությամբ, եթե չասենք` խրախուսմամբ, նրա կողմից առաջ քաշված «տոկոս խփելու» բանաձևի առանցքի շուրջ: Քաղաքապետերը, գյուղապետերը պետական և հանրային փողերը մսխելու արտոնություն են ստացել` ուղիղ համեմատական այն բանի հետ, թե ինչ արդյունավետությամբ են «տոկոս խփել» Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար: Խոշորացման գործընթացով իշխանությունն, ըստ էության, վերականգնեց սովետական ռայկոմները և վարձահատույց եղավ համակարգի այն տեղական սեգմենտներին, որոնք առավել «արդյունավետ» են աշխատել վերջին ընտրություններում:

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, թե այլևս չի գործելու «արտոնությունների» համակարգը համայնքապետների համար: Սարգսյանի նոր մոտեցումն ուղղակիորեն բխում է քաղաքական և ընտրական համակարգերի նոր ստատուս-քվոյից: Համապետական ընդամենը մեկ ընտրության պարագայում իշխանությանն այլևս պետք չեն «տոկոս խփող» համայնքապետեր, մանավանդ, որ խորհրդարանական վերջին ընտրություններում փորձարկվեց ռեյտինգային ընտրակարգը, ու դրանով առաջադրված թեկնածուներն ապացուցեցին, որ ավելի արդյունավետ «տոկոս խփող» են: Չկան համակարգային պատվերներ, չի գործում նաև արտոնությունների համակարգը` սա էր Սերժ Սարգսյանի երեկվա ասածը: «Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»,-երեկ սպառնացել է Սերժ Սարգսյանը ու առաջիկայում պետք է ակնկալել արմատական ֆիլտրումներ, նույնիսկ աղմկոտ ձերբակալություններ ՏԻՄ համակարգում: Հակակոռուպցիոն PR-ի նոր հարթություն է բացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում