Պաղեստինի ղեկավարությունը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը համարում է պատերազմ հայտարարել:

Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Վասել Աբու-Յուսիֆը: Նա նշել է, որ Պաղեստինն իր տարածքում չի ընդունի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին և ամերիկյան ոչ մի այլ պատվիրակության:
«Այդ որոշումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարվում, այն կարելի է համարել պատերազմ հայտարարել պաղեստինցի ժողովրդի և ղեկավարության դեմ»,- ասել է նա:









































