Wednesday, 01 07 2026
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար

Սերժ Սարգսյանն ազատություն է տվել «գնաճին»

ՀՀԿ պատգամավոր, խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հայտարարությունը, թե գնաճը չի ազդել աղքատների վրա, քանի որ նրանք այսպես թե այնպես կարագ գնելու փող չունեն՝ արդարացիորեն և բնականորեն առաջացրել է հանրային մեծ վրդովմունք:

Այստեղ խնդիրը նույնիսկ նրա ասածի, այսպես ասած, իրավացիությունը չէ, որովհետև իսկապես, Հայաստանի աղքատ բնակչության համար կարագի, այսպես ասած, նախկին գինը ամենևին էլ մատչելի չէր: Սակայն խնդիրը ՀՀԿ ներկայացուցչի հայտարարության, այսպես ասած, տեսական կամ գործնական իրավացիությունը չէր, այլ դրա բարոյաքաղաքական ասպեկտը, որի մեղմ բնորոշումը կարող է լինել ցինիզմը: Իսկ խորքային առումով հայտարարության ամենախնդրահարույց և վտանգավոր մասը այն է, որ Հակոբ Հակոբյանի հայտարարությունը բացահայտում է իշխող համակարգի մտածողությունը թե՛ կառավարման, այսպես ասած, առաջնահերթությունների, թե՛ ուղենիշների, թե՛ ընդհանրապես փիլիսոփայության մասով:

Ու քանի որ Հակոբ Հակոբյանը շարունակում է պաշտոնավարումն ու հայտարարում, որ հրաժարական չի տալու, անկասկած է, որ նրա խոսքը շարունակում է մնալ իշխանական մտածողության ինդիկատոր: Այդ մտածողության մեջ աղքատները ոչ թե Հայաստանի հասարակության մաս են, որոնց խնդիրը պահանջում է լուծում, այլ ընդամենը, այսպես ասած, անհարկի բեռ, որոնց խնդիրը պահանջում է ընդամենը ինչ-որ բացատրություն, որն էլ տրվում է, ասպես ասած, ըստ իշխանական որևէ ներկայացուցչի կարդացածության կամ, ինչպես հայտնի ֆոլկլորը կարող է լինել, «ըստ փչացածության»:

Տեղի ունեցածի հակառակ կողմում, իհարկե, իշխանության ներքին իրավիճակն է: Հակոբ Հակոբյանի արձագանքն ու ըստ էության «անպատժելիությունը» վկայում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին դեռևս չի ասել՝ ինչպես վարվել գնաճի հետ: Դրա պատճառն էլ թերևս այն է, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ դա դեռ չի պատկերացնում և չգիտի՝ ինչ անել գնաճի հետ, ինչպես վարվել, ինչպես լուծել խնդիրը:

Փոխարենը Սարգսյանը թերևս լավ է պատկերացնում, թե ինչ խնդիր է հնարավոր լուծել գնաճի միջոցով, ինչ է հնարավոր անել գնաճով: Գնաճով հնարավոր է պարզապես իջեցնել վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը, որը եթե ապրիլի 2-ից առաջ միջոց էր, ապա ապրիլի 2-ից հետո և 2018-ի ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի համար դառնում է խնդիր: Գնաճը այդ խնդիրը լուծելու միջոց է, և ըստ այդմ՝ որքան «ազատ թողնվի» այդ թեման, այնքան այդ միջոցը Սերժ Սարգսյանի համար կլինի արդյունավետ: Եվ անգամ գնաճի, այսպես ասած, հետագա ճակատագրի հետ իր անելիքը պատկերացնելու դեպքում Սերժ Սարգսյանը գնաճը առայժմ կթողնի ազատ՝ վարչապետի խնդրի լուծման տեսանկյունից հնարավորինս լավ էֆեկտ ստանալու համար:

Ի վերջո, Հակոբ Հակոբյանը կրակի վրա լցվող յուղ է, որը միայն թեժացնում է կրակը: Իսկ այրվողը անկասկած լինելու է Կարեն Կարապետյանը, որովհետև սոցիալ-տնտեսական վիճակի համար ի վերջո պատասխանատու է կառավարությունը, և վերջ: Հանրության խնդիրը չէ, որ Կարեն Կարապետյանին ինչ-որ մեկը կարող է խանգարել: Դա Կարեն Կարապետյանի խնդիրն է, հանրությունն իր խնդիրներն ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում