Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Մարզպետարանները պետք է տարեկան գործունեության ծրագիր ներկայացնեն

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ներկայումս մարզպետների կողմից մշակվում են 2018 թվականի գործունեության ծրագրերը: «Ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են այն հիմնական ցուցանիշները և ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն համապատասխան ծրագրերի մեջ»,- ասաց վարչապետը։

Ելնելով վերոնշյալից՝ կառավարության ղեկավարը մարզպետներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում մշակել և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն հետևյալ ցուցանիշները և ուղղությունները՝ մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ, համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքները ծաղսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովող ցուցանիշները և միջոցառումները, մարզում գյուղատնտեսական կլաստերների տարանջատում և դրանց հիման վրա ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների հիմնում, գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուների թվերի ներկայացում:

Ուղղությունների թվում են նաև՝ սպանդանոցային կառույցների թիվը մարզում և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը, տոհմային անասնաբուծական տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացումը, սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսների աճը՝ 2017 թվականի համեմատ, կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացումը, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի կտրուկ աճը՝ 2017 թվականի համեմատ, մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի իրագործումը, այդ թվում՝ պետական և համայնքային գույքը՝ մասնավորին փոխանցելու, ինչպես նաև մասնավոր գույքի օգտագործմանը նպաստելու տարբեր միջոցների կիրառմամբ՝ օրինակ սահմանելով հստակ չափորոշիչներ ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի և այլնի վերաբերյալ, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով սպասարկվող բնակավայրերի ընդհանուր թվի ավելացումը, մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների և ստեղծվող աշխատատեղերի թվերը, զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը, հաշվառման համակարգի արմատավորումը և թերությունների վերացումը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում