Tuesday, 30 04 2024
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին

Նալբանդյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը բացասական նախադեպ է որակել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում: Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ բուն էությունը խնդիրները երկխոսության ու համագործակցության միջոցով հանգուցալուծելն է, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության պարտադրելը: «Նախարարական խորհուրդները հնարավորություն են ընձեռում խոսել ձեռքբերումների և ապագայի տեսլականի մասին: Այնուամենայնիվ, հավասարապես կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը` անկեղծ կերպով քննարկման առարկա դարձնելու համար կազմակերպության բացթողումները: Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում: Նալբանդյանն առանձնահատուկ ցավալի է համարել այն, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից` բացառությամբ Ադրբեջանի: «Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանը վճռական է շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այդ առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում