ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պաշտոնապես կհայտարարի Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Նախագահը դեկտեմբերի 6-ին կհայտարարի, որ ԱՄՆ-ը ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք»,-հայտնել է վարչակազմի ներկայացուցիչը հատուկ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ «դա հանդիսանում է ինչպես պատմական իրականության, այնպես էլ ժամանակակից իրականության ճանաչում», ինչպես նաև չի վերաբերվում խաղաղ կարգավորման մասին բանակցային գործընթացի որևէ ասպեկտի և չի շոշափում սահմանների հարցը։












































