Փարիզում աշխատանքը դադարեցնում է «Բևերլի» էրոտիկ կինոթատրոնը, որը բացվել է անցած դարի 60-ական թթ.: Դրա 74-ամյա տեր Մորիս Լարոշը համոզված է, որ հաստատության սիրվածության նվազման համար համացանցն է մեղավոր, Daily Mail-ը:

Փարիզի վերջին պոռնոկինոթատրոնն աշխատանքը կավարտի այս տարվա վերջին: 20 տարի առաջ տիրոջ ստացած եկամտից մնացել է մեկ երրորդը: Այցելուների հիմնական մասը մշտական հաճախորդներ են՝ շաբաթական 600 հոգուց ոչ ավել:

Լարոշը համոզված է, որ իր հաստատությունը սպանել է հասանելի համացանցային պոռնոգրաֆիան: Նախկինում դրա այցելուները 18-100 տարեկան են եղել, իսկ հիմա հաստատությունը բոլորովին չի գրավում երիտասարդներին:








































