ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը հաշվել է, թե որքան գումար կարժենա հարկատուներին ամերիկյան բանակի վերազինման առաջին փուլը։ Աուդիտորների տվյալներով՝ արդիականացման և մարտական տեխնիկայի հեռանկարային տեսակների գնման համար կպահանջվի առնվազն 688 մլրդ դոլար։
Նշվում է, որ ներկա պահին նախագահի վարչակազմը չունի պատրաստ լուծում և արդունավետ գործիք ԱՄՆ զինված ուժերի արդիականացման համար։

Համաձայն վարչության հաշվետվության՝ ԱՄՆ նախագահի պլանների իրագործման համար պահանջվում է զգալիորեն մեծացնել բոլոր տեսակի զորքերում զինծառայողների թվաքանակը մոտ 237 հազարով։ ԱՄՆ զինված ուժերի վերազինումը կլինի երկրի պատմության մեջ ամենաթանկ և ամենաբարդ ռազմական ծրագիրը։








































