ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Խոսելով Շիրակի մարզի աղքատության բարձր մակարդակի մասին՝ պատգամավորը նշեց, որ «Դատալեքս» կայքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության վարչական դատարանում մեկ օրվա ընթացքում նախատեսվել է 20 նիստ, որից միայն 19-ը բանկերը ընդդեմ քաղաքացիների է եղել. «ՀՀ 5 բնակիչներից 3-ը վարկ ունի»:
Բարձրաձայնելով վարկերի սպեկտորը՝ Էնֆիաջյանը հեգնեց. «Էս քաղաքականությունը վարելով՝ պետք է նաև արտագաղթի վարկեր սահմանեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































