Այսօր վաղ առավոտից արծվաշենցիները հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով փոխհատուցում իրենց կորցրած տների դիմաց: «Մենք ուզում ենք նախագահին տեսնենք, բայց նա չի ուզում մեզ տեսնի»,- վրդովված ասաց արծվաշենցիներից մեկը:
Նրանք պահանջում են փոխահատուցում Ադրբեջանի տարածքում մնացած իրենց անշարժ և շարժական գույքի համար: 1992 թվականից հետո տեղահանված բնակիչները Ճամբարակում են հաստատվել՝ հիմնականում մալականների տներում, իսկ տները վթարային են, 150 տարվա պատմություն ունեն:
Նրանք վստահ են, որ իրենց խնդրից Սերժ Սարգսյանը տեղյակ չէ.«Մենք մի բան էլ ենք վստահ, որ մեր ձենը նախագահին չի հասնում, իր շրջապատը չի թողնում նախագահին հասնի մեր ձենը: Էսօր ամբողջ պոստերը արծվաշենցիներն են պահում»,-ասացին արծվաշենցիները՝ հավելելով, որ եթե խնդրին լուծում չտրվի, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:











































