Ամանորի և Սուրբ ծննդյան օրերի առիթով մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ կստանան պարենային փաթեթներ:
Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ասաց, որ փաթեթները կտրամադրվեն քաղաքապետարանի բազայում ընդգրկված սիրիահայ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ազատամարտիկներին, զինծառայողների և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված ընտանիքներին:
«Քառասուն հազար երեխաներ կստանան քաղցրավենիքի փաթեթներ: «Նոր տարին Երևանում -2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխայի էլ հնարավորություն կընձեռվի թատրոններում մասնակցել Ամանորի տոնական ներկայացումներին»,-ասաց փոխքաղաքապետը:









































