«Նոր Մաքսային օրենսգրքով անհամեմատ կրճատվում են թե՛ ապրանքների մաքսային հայտարարագրման և թե՛ տեղափոխման ժամկետները: Կրճատվում են նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները»,- ԱԺ-ում ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ նոր Մաքսային օրենսգրքում պահպանված է ռեզիդենտության սկզբունքը, այսինքն՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հարկերը վճարում են իրենց ռեզիդենտության երկրում. «Սակայն հնարավորություն է ընձեռված, որ եթե անդամակցող երկրները պայմանավորվածություն ձեռք բերեն և ընտրեն մաքսային վճարները կատարելու դրույթ ոչ թե ռեզիդենտության սկզբունքով, ապա այդ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա նրանք կարող են իրենց ցանկությամբ մաքսատուրքի վճարումները կատարել առաջինը այն երկրում, որտեղ որ հատում են մաքսային սահմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































