Ի՞նչ երաշխիքներ կան, որ ձեր հիշատակած դրական բաները, մասնավորապես, այլ երկրների տարածքում գործելու են, և մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպիսի խոչընդոտների հանդիպում են, օրինակ, մեր վարորդները»,- ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև մանդարինի չարչրկված պատմությանը. «Ենթադրենք, մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից մանդարին է գնում, որտե՞ղ պետք է գնա՝ ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու համար»:
Փաշինյանին հետաքրքում էր նաև այն հարցը, թե ընդհանուր շուկա դառնալուց հետո ով է ի վերջո դառնալու մտավոր սեփականության իրավատերը, եթե մի քանի հոգի են հավակնում. «Ինչպե՞ս է որոշվելու այդ մրցակցությունը՝ մեկը Հայաստանից է, մյուսը՝ Ռուսաստանից»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































