Դեկտեմբերի 2-ին Նյու Յորքում աղջիկը ցատկել է մետրոյի ռելսերի վրա, որպեսզի վերցնի այնտեղ ընկած պայուսակը, սակայն չի հասցրել բարձրանալ և վնասվածքներ է ստացել գնացքի հարվածից։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։
Միջադեպի հետևանքով ծագումով Բրուկլինից 25-ամյա աղջիկը զրկվել է ծնկից ներքև երկու ոտքերից։ Չնայած այն բանին, որ գնացքավարն արգելակել էր, հարվածից խուսափել չէր հաջողվել։
Աղջիկը ներկայում դեռևս գտնվում է հիվանդանոցում։









































