ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը, ամփոփելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքները, զեկույցում մատնանշել էր, որ ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են ընտրությունների ընթացքը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը ոչ միայն ընտրակաշռքն է եղել, այլ նաև ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, որը ընտրությունների ընթացքում հստակ փաստերով արձանագրվեց։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած 100-ից ավելի մանկապարտեզների, դպրոցների ուսուցիչների կատարած աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև «ՍԱՍ Գրուպ»-ի տնօրեն՝ Արտակ Սարգսյանի եղբոր հետ կապված ձայնագրությունը, որտեղ ճնշումներ է կիրառվում, և դա որոշակի չափով ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում է, որովհետև իշխանություն ունենալով է, որ այդ մոնոպոլիաները, բիզնեսները ճնշում են գործադրում։ Եվ սա ևս մեկ անգամ փաստում է, որ ընտրությունները ոչ միայն մեկ քայլ առաջ չէին, այլև իրենց բնույթով շարունակում են մնալ կեղծված, որտեղ կարևոր դեր են խաղացել իշխանության կողմից կազմակերպված լայնածավալ խախտումները, դա լինի անդմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, փողի բաժանում, թե ուղղակի և անուղղակի ճնշում, օրինակ, բիզնեսը անուղղակի ճնշում է իշխանությունների կողմից»,- շեշտեց նա։
Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ այսպիսի զեկույցները բացասաբար են ազդում ոչ միայն իշխանությունների, այլև հասարակության վրա։
«Հայաստանը վերջերս շատ հաճախ փորձում է վերականգնել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին իր մասնակցությունը, որից Հայաստանը դուրս է մնացել 2008 թ-ի մարտի դեպքերի պատճառով։ Այսպիսի զեկույցները, բնականաբար, ազդեցություն են ունենում, որպեսզի Հայաստանը մասնակից դառնա նման գործընթացներին։ Իշխանությունը սահմանափակում է և՛ իր, և՛ հասարակության զարգացման բոլոր հնարավորությունները»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











































