Այսօր կայացել է անկախության համար կատալոնական շարժման առաջնորդների գործով միանգամից երկու դատ։ Մադրիդում դիտարկել են ինքավարության կառավարության նախկին առաջնորդներին ազատ արձակելու մասին միջնորդությունը, իսկ Բրյուսելում՝ Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնին և նրա 4 նախարարների Իսպանիային արտահանձնելու մասին միջնորդությունը։

Արդյունքում Պուչդեմոնը կմնա Բելգիայում մինչ տարածաշրջանում կայանալիք ընտրությունները, որոնք նշանակված են դեկտեմբերի 21-ին, իսկ նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը՝ իսպանական բանտում։
Բարսելոնայում կատալոնացի քաղաքական գործիչների բացակայությունն ազդում է նախընտրական հարցումերի արդյունքների վրա. առաջատար դիրք են զբաղեցնում Իսպանիայի միասնության կողմնակիցները։








































