Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Նոր Խարբերդ և 16-րդ թաղամասերի գազաֆիկացման աշխատանքները ընթացքի մեջ են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդակցությունը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես հանգստյան օրերին հնարավոր դեպքերի արձանագրմանը և այդ մասով սահմանել մշտական հսկողություն:

2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում իրականացվող փողոցների ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների հիմնական մասն ավարտված է՝ քաղաքապետի հանձնարարությամբ խստորեն հետևելով պատշաճ որակի ապահովմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են գազաֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները: 16-րդ թաղամասի շենքերի գազաֆիկացման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ևս 8 շենքում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները և շենքերը պատրաստ են գազաֆիկացման:

Զեկուցվել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության, հանրակրթության վարչությունների և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շարունակվում է սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել ծրագիրը և, նոր խնդիրներ ի հայտ գալու դեպքում, օպերատիվ կերպով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ աշխատանքների առաջին փուլն ընթացքի մեջ է և կավարտվի սահմանված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում, համապատասխանաբար, ստացվել է 136 և 84 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել է համապատասխան լուծում:

Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ մեկնարկել է բազմամյա ծաղիկները ջերմոցներ տեղափոխելու և պահպանելու գործընթացը:

Առաջիկա աշնանային ծառատունկի վերաբերյալ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են տերևների մաքրման աշխատանքները: Զուգահեռ հսկողություն է իրականացվում կուտակված տերևների այրումը բացառելու ուղղությամբ:

Հանձնարարվել է խստորեն հետևել տնտեսվարողների, մասնավորապես, զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում տերևների մաքրման աշխատանքների կազմակերպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում