Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքները ոչ իրատեսական են, դատաքննությունը բեմադրված թատերական ներկայացում է հիշեցնում։
«Սեֆիլյանը նրան չի էլ տեսել, չի էլ ճանաչել, նա իր ցուցմունքում ասում էր, որ գնացել է Սեֆիլյանենց տուն, Սեֆիլյանենց գրասենյակ, բայց ո՛չ Սեֆիլյանի գրասենյակի մարդիկ են նրան ճանաչում, ո՛չ Սեֆիլյանի տնեցիներն են ճանաչում, ոչ էլ Սեֆիլյանը։ Հետաքրքիր իրավիճակ է ներկայացվում՝ որ Հովհաննես Պետրոսյանը եղել է ակտիվիստ, հայրենասեր, հավանել է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությունը, հետո ինչ-որ ժամանակ փորձել է Ժիրայր Սեֆիլյանի հետ ծանոթություն հաստատել և մասնակցել, իր ասելով, Սեֆիլյանի ծրագրերին։ Հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ է ցուցմունք տալիս»,- շեշտեց նա։
Տիգրան Հայրապետյանը ընդգծում է, որ անմտություն է կարծել, թե հեռուստաաշտարակի գրավմամբ անգամ հնարավոր է հեղափոխություն ծրագրավորել, այն էլ՝ 2 չկրակող, ժանգոտած զենքով։
«Անգամ նա էլ նշեց, որ ոչ իրատեսական է համարում այդ ծրագիրը։ Առաջադրված մեղադրանքից անհեթեթ իրավիճակ է ստացվում, այսինքն՝ երբ Ժիրայր Սեֆիլյանին խոսափող տան, նա կարող է հեղափոխություն կատարել, այսինքն՝ ստացվում է, որ հանրությունը պատրաստ է հեղափոխության, մնում է ուղիղ եթեր տան»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:








































