Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոյեմբերի 17-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ-ի Բաքվում գտնվող ներկայացուցիչ Մեջիդ Ֆեյզոլահին, այցը կրում է պատասխան բնույթ: 2009-ի մարտին Իրան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մեջիդ Ֆեյզոլահի խոսքով, ներկայումս երկու երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն աշխատում է ստորագրման ենթակա փաստաթղթի վրա: «Վաղը հայտնի կդառնա, թե ինչ փաստաթղթեր են պատրաստ ստորագրման»,- ասել է նա: Ֆելզոլահին հավելել է, որ նոյեմբերի 17-ին Իրանի նախագահը Բաքվում պաշտոնական հանդիպումներ կունենա, իսկ նոյեմբերի 18-ին կմասնակցի մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: