ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնականներ Կորի Լևանդովսկին և Դևիդ Բոսսին պատմել են ամերիկացի առաջնորդի հետ աշխատանքի դժվարությունների մասին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հաճախ է ընկնում զայրույթի մեջ և բղավում աշխատողների վրա։ Թուլության ցանկացած դրսևորման դեպքում նա առաջարկում է հեռացում։ Նրանց ինքնակենսագրական «Թող Թրամփը լինի Թրամփ» (Let Trump Be Trump) գիրքը վաճառքում կհայտնվի հաջորդ շաբաթ։

Վարչակազմի նախկին աշխատակիցները պատմել են նաև Թրամփի մենյուի մասին։ Նա հիմնականում սիրում է սնվել ֆասթֆուդով՝ տապակած հավով, պիցցայով, սիրում է կոլա խմել, ընթրիքին ուտում է 2 համբուրգեր, երկու սենդվիչ, խմում շոկոլադե կաթնային կոկտեյլ։ Թրամփն անձնական ինքնաթիռով ուղևորությունների ժամանակ մշտապես իր հետ տանում է թխվածքաբլիթով ու չիպսերով ճամպրուկ։ Նախագահն ուտում է միայն իր աչքի առաջ բացված տուփերից։

«Նրա ցասումը երբեք չի նախատեսում անձնական վիրավորանք, սակայն երբեմն դժվար է այն այլ կերպ ընկալելը»,-գրում են հեղինակները։
Նրանք խոստովանել են, որ երկուսի մոտ էլ եղել են պահեր, երբ իրենք ցանկացել են նախագահական ինքնաթիռից ցատկել պարաշյուտով։










































