ԱՄՆ Տեխաս նահանգի Փերլենդ քաղաքի դպրոցի ուսուցչուհին զանգահարել է ոստիկանություն՝ 6-ամյա մուսուլմանի պատճառով, ումից նա լսել էր «բում» բառը։ Ինչպես հայտնում է Fox 26 հեուստաալիքը, կինը հայտարարել է, որ երեխան կարող է ահաբեկիչ լինել։
Անչափահասի հայրը հայտնել է հեռուստաալիքին, որ իր որդին՝ Մուհամմադ Սուլեյմանը, ծնվել է Դաունի համախտանիշով և չի կարողանում խոսել։ Ծնողի խոսքով՝ ուսուցչուհին, ով եկել էր փոխարինելու հիմնական ուսուցչին, ոստիկանություն է կանչել և ասել, որ աշակերտն իբրև թե ասել է «բում» և «Ալլահ» բառերը։
«Դա ճիշտ չէ, նա ընդհանրապես չի խոսում։ Նա հայտարարել է, որ երեխան ահաբեկիչ է։ Դա հիմարություն է, խտրականություն»,-գանգատվել է երեխայի հայրը։
Ուսուցչուհու հայտարարությունից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել։









































