Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ֆեդերատիվ, դեմոկրատական և միասնական Իրաքում քրդերի իրավունքների ապահովմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք հակված ենք քուրդ ժողովրդի իրավունքների պահպանությանը ֆեդերատիվ, դեմոկրատական և միասնական իրաքյան պետությունում, որը կճանաչի իր բազմազանությունը»,-ընդգծել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ «Մենք գնահատում ենք Ձեր դերն ահաբեկչությանը հակազդելու հարցում, իրաքյան բանակի հետ համատեղ մասնացությունն Իրաքի և աշխարհի շահերի համար պայքարում»,-ասել է Մակրոնը՝ դիմելով Բարզանին։






































