Մադոննան օգտվել է Air Portugal-ի էկոնոմ դասի ծառայություններից՝ Լոնդոնից Լիսաբոն իր ֆուտբուլիստ որդու մոտ մեկնելու համար, գրում է Daily Mail-ը: Պարբերականի հաշվարկով՝ այդպիսով երգչուհին մինչև 200 դոլար է խնայել մեկ տոմսի համար:
Նրան նկատած ուղևորուհին չի կարողացել աչքերին հավատալ:

«Մադոննան ինձ հետ նույն ինքնաթիռում է: Պատկերացրու՝ նրան ճանաչեցի միայն ես՝ բացի ինքնաթիռի թիմից: Նրանք պրոֆեսիոնալ մնացին և չմատնեցին երգչուհուն, ով իր օգնականի միջոցով էր շփվում»,- նշել է ուղևորուհին:

Մադոննան Լիսաբոն է մեկնում որդու՝ Դևիդի մոտ, ով սովորում է «Բենֆիկայի» ֆուտբոլային երիտասարդական ակադեմիայում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները Մադոննային տեսել են էկոնոմ դասով թռչելիս: Երևում է՝ ավելի էժան ծառայություններից օգտվելը երգչուհու սովորություններից է դառնում:











































