Թուրք գեղանկարիչ Հասան Քալեն «Կնքահայրը» ֆիլմից դրվագ է նկարել ադիբուդիի հատիկի վրա: Իր ստեղծագործությունը նա հրապարակել է Instagram-ում:
Քալեն նկարի տակ մակագրել է, որ նման աշխատանքների մի ամբողջ շարք է ստեղծել: Նկարել է նաև այլ ֆիլմերից դրվագներ՝ «Սարդ մարդը», «Ուրվականներ որսացողները», «Ապոկալիպսիս», «Թաքնված կերպարանքներ»:

















































