Աշխարհի ամենահին մասնագիտությունը տարբեր օրենքների է ենթարկվում աշխարհի տարբեր մասերում, իսկ Եվրոպայում իրավիճակը հատկապես խճճված է: Ազգությամբ չեխ Յակուբ Մարյանը քարտեզի վրա պատկերել է վայրերը, որտեղ թույլատրվում է մարմնավաճառությունը, և այն վայրերը, որտեղ դա արգելված է: Բացի այդ նա նշել է սեքսուալ ծառայությունների համար ամենախիստ պատիժները կիրառող երկրները: Այդ մասին հայտնում է experttur.com-ը:
Կանաչ գույնը նշանակում է դեռևս միջնադարում հայտնի առավել հուսալի գերմանական մոդել: Մարմնավաճառությանը վերաբերվում են, ինչպես ցանկացած մասնագիտության. հասարակաց տներն այնտեղ աշխատում են սովորական կազմակերպությունների պես:

Կապույտ գույնը չեզոքություն է խորհրդանշում. ոչ թույլատրում, ոչ էլ արգելում է մարմնավաճառությունը: Մարմնավաճառները իրավական դաշտում չեն աշխատում և հարկեր չեն վճարում:
Մանուշակագույնը շվեդական մոդելն է. արգելում է վճարել սեքսի դիմաց, սակայն չեզոքություն է պահպանում մարմնավաճառների հանդեպ: Եթե փողի դիմաց սեքսով են զբաղվում, վճարող կողմը հանցանք է գործում:
Կարմիր գույնը արգելող մոդելն է. փողի դիմաց սեքս ծառայությունն այստեղ օրենքով պատժելի է:











































