Wednesday, 01 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա

Մասնավոր հիմնարկներում միջնորդությամբ չեմ զբաղվում. Լոռու մարզպետը՝ Ալավերդու նախկին քաղաքապետի նոր պաշտոնի մասին

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մրցապայքարից դուրս մնացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ինչպես հայտնի է, նոր պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ:

«Ես չեմ ուզում ձեր ոչ մի հարցին պատասխանել։ Երբ որ դուք ուսումնասիրեք մարդու անցած ճանապարհը և նոր թերթերով հայտարարություն տաք, գուցե խոսեի ձեզ հետ։ Բայց եթե մարդու անցած ճանապարհը չեք ուսումնասիրում, էլ ինչ խոսեմ ձեզ հետ»,- ասաց Փարեմուզյանը և անջատեց հեռախոսը՝ անպատասխան թողնելով մեր այն հարցը, թե ինչ դերակատարություն է  ունեցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր նշանակման հարցում։

Նշենք, սակայն, որ Կարեն Փարեմուզյանի անցած ճանապարհը ուսումնասիրելուց բնավ էլ ոչ մի բան հայտնի չի դառնում։ Պարզ չի դառնում, թե «Գազպրոմ Արմենիայում» նրա փորձառությունը որտեղից է գալիս։ Նա մասնագիտությամբ էլեկտրամեխանիկ է։

Ներկայացնում ենք Կարեն Փարեմուզյանի կենսագրությունը, որը զետեղվածէ  Վիկիպեդիայի էջում։

Կարեն Փարեմուզյանը ծնվել է 1971 թվականի հունվարի 16-ին Ալավերդի քաղաքում։ 1977-1987 թվականներին սովորել է Ալավերդու №5 միջնակարգ դպրոցում, իսկ 1977-1987 թվականներին՝ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում և ստացել ինժեներ-էլեկտրամեխանիկի մասնագիտություն։

1992-1995 թվականներին որպես տեսուչ է աշխատել Հայաստանի մաքսային ծառայության Այրումի մաքսակետում, այնուհետև որպես տեխնոլոգ՝ աշխատանքի է անցել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեխանիկական արտադրամասում։ Մեկ տարի անց՝ 1996 թվականից, պաշտոնավարել է մեխանիկական նորոգման արտադրամասի պետի տեղակալի պաշտոնում։ 2004-2008 թվականներին ղեկավարել է նույն կոմբինատի մեխանիկական արտադրամասը։

2008-2011 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով, այնուհետև՝ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 15-ը, աշխատել է ՀԿԵ ՓԲԸ-ում որպես Սանահինի մեխանիզացված գծային ուղեմասի պետ։

Ինչ վերաբերում է մարզպետի միջնորդությանը, ապա Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում շատ կարճ արձագանքեց իր մասնակցությանը Փարեմուզյանի նշանակման հարցում։ «Դա անհեթեթություն է։ «Գազպրոմ Արմենիան» մասնավոր հիմնարկ է, և ես մասնավոր հիմնարկներում միջնորդությամբ չեմ զբաղվում»,- ասաց Նալբանդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում