Thursday, 02 07 2026
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

80 տարեկան կնիկ ա, հղի ա. պատգամավորները՝ եթերով ցուցադրվող սերիալներում բռնությունների մասին

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը հիմնականում երեք նպատակ ունի՝ ընտանիքում բռնության կանխարգելում, տուժածների իրավունքների պաշտպանություն և ընտանիքում համերաշխության վերականգնում, այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ ներկայացնելով վիճահարույց նախագիծը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար տարօրինակ է նախագծի վերնագրի այս մասը՝ ընտանեկան համերաշխության վերականգնման մասին օրենք: Ըստ նրա, կարող է ընտանիքում լավ տրամադրության օրենք էլ բերեն: Նրա խոսքով՝ «Ընտանեկան համերաշխության, երջանկության, դրանց համար լավագույն միջոցն այն է, որ պետությունը ընտանիքներին մարդավայել կյանքով ապահովի»:

Նա նշեց, որ եթերով ամեն օր քարոզում են բռնություն, բռնաբարություն, մարդասպանություն, դա՞ է ընտանեկան բռնությունը կանխարգելելու լավագույն միջոցը: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը համաձայնեց, որ եթերում շատ վատ տեսարաններ են ցուցադրում՝ ինչպես են մազերից քարշ տալով կնոջը տանում, երեխաները սեղանի տակ դողում, ատրճանակ և այլն: Գևորգ Պետրոսանն էլ հեգնեց, թե ինչ են ցուցադրում սերիալներում՝ «80 տարեկան կնիկ ա, հղի ա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում