Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարություն կընդունի: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ հայտարարության հանգամանքը այս իրավիճակում կարևոր է դառնում.«Իհարկե հայտարարության տեքստին ծանոթ չենք, և անկեղծ ասած, չեմ կարծում, որ այն կարող է տարբերվել հայտարարություններից, որոնք նա արեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո»,-ասել է Ստյոպա Սաֆարյանը:
Այդուհանդերձ, Ռուսաստանը մտահոգություններ ունի, որ Հայաստանը կարող է հետագայում ավելի գայթակղիչ համարել եվրոպական կողմի առաջարկները և եվրոպականացումը, և դա կարող է սպառնալ իր շահերին, դա է պատճառը, որ և՛ հայաստանյան կողմը, և՛ նաև Ռուսաստանը անհրաժեշտ են համարում այդ հայտարարությունը:







































