«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանի կարծիքով՝ եթե ԵՄ-ն և Հայաստանի իշխանությունները կամք դրսևորեն և կյանքի կոչեն համաձայնագրի դրույթները, ապա կունենանք առաջընթաց տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի մասով, հակառակը կլինի, եթե դրանք մնան որպես բարի ցանկություններ, դրույթներ կողմերին հաճոյանալու համար։
«Հասարակությունը պետք է չդադարեցնի, շարունակի պայքարն իր իրավունքների, հիմնական ազատությունների համար, պետք է պայքարը շարունակի արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իր իրավունքի համար։ Ընդդիմության այն հատվածը, որը հիմա աշխատանքներ է տանում «Հանուն Հայստան պետության» ճակատի գործունեությունը ծավալելու համար, իրապես մտածում է, որպեսզի այս առիթը ներկայացնի էլ ավելի բարձրաձայն պահանջներ ներկայացնելու համար՝ թե՛ ժողովրդավարության, թե՛ քաղբանտարկյալների ազատ արձակման առումով և թե՛ մեր երկրի խաթարված ինքնիշխանությունը վերականգնելու առումով»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։












































