Կառավարության շենքի դիմաց կրկին ակցիա էին իրականացնում սևազգեստ մայրերը, որոնց որդիները մահացել են բանակում խաղաղ պայմաններում։ Մայրերի խոսքով՝ բազմաթիվ տարիների ընթացքում քրեական գործերը փակվում, վերաբացվում են՝ մնալով փակուղում։
«Պայքարի 10 տարիների ընթացքում ամուսնուս գլուխն էլ կերան, արդարություն փնտրելով՝ ինֆարկտ ստացավ, մահացավ. է՞դ էին ուզում, ո՞ւր է, մենք ունե՞նք արդարադատություն։ Էս իշխանություններին պետք է, որ իրենց ձենը դուրս չգա, սպանողները իրենց կողքին են, հենց որդուս՝ Տիգրան Օհանջանյանին, ով որ սպանել է, Հայկազ Բաղմանյանը՝ իր թիկնապահներով, իրանց կողքը չի՞, իմ երեխուն գտել են Հայկազ Բաղմանյանի թիկնապահների պատի տակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գոհար Օհանջանյանը։
Սևազգեստ մայրերը պատմեցին, որ հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ: Վերջինս հորդորել է դադարեցնել կառավարության դիմաց ակցիաները։
Մանրամասները՝ տեսանյութում:












































