Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այսօր պատրաստվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ներկայացնել մի բանաձև, որով դատապարտվում են սիրիական իշխանությունների գործողությունները: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Այսօր Նյու Յորքում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ կներկայացնեն մի բանաձև, որը դատապարտում է բռնությունները և պահանջում է պատասխան, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորություն»,- ասել է վարչապետը:
«Եվ եթե ինչ-որ մեկը դեմ քվեարկի այս բանաձևին կամ վետոյի իրավունք կիրառի, դա կմնա նրանց խղճին»,- ավելացրել է Քեմերոնը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով բանաձևի ընդունմանն ընդդիմանում է Ռուսաստանը, որը հայտարարում է, թե վետո կկիրառի, եթե Սիրիայի հարցով բանաձև ներկայացվի: ՌԴ փոխարգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում նույնիսկ բանաձևի տեքստ քննարկել: