Monday, 06 05 2024
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ

«Սրանք միայն ծաղիկներն են… ճնշումներ կլինեն նաև Եվրոպայի կողմից»

«Հայաստանի իշխանությունները, մեծ խոցելիություն ունենալով, տրվում են ամեն տեսակ ճնշմանը, ըստ էության՝ սեպտեմբերի 3-ից հետո արդեն տեղի են ունենում գործընթացներ, որոնք ոչ մի կերպ Հայաստանի օգտին չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ գործընթացներից մեկը Եվրախորհրդարանի հայտարարությունն էր: «Այն իր մեջ ներառում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը՝ «օկուպացված տարածքներ» արտահայտությամբ, որը երկար ժամանակ եվրոպական որևէ ատյանում չէր եղել»,-ընդգծեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ սրանք ծաղիկներն են հետագայի այն սպասումների, որ կարող են լինել Եվրոպայի կողմից Հայաստանի նկատմամբ․«Բացի այդ, Եվրամիությունը կարծես թե Թուրքիայի հետ ուզում է վերսկսել բանակցությունները՝ ԵՄ-ի մեջ Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Դրան զուգահեռ՝ Լուկաշենկոն և Նազարբաևը հայտարարում են այն մասին, որ Հայաստանը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարող լինել Մաքսային միության անդամ: Նազարբաևը խոսում է Թուրքիայի անդամակցության մասին, Լուկաշենկոն ավելի ծանր խոսքեր ասաց հանդիպումից առաջ, որ Ադրբեջանի հետ կապված՝ Հայաստանը տարածքային վեճ ունի, և այդ վեճը պետք է լուծվի»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանն իրեն մտցնում է մի միության կազմի մեջ, որտեղ Ռուսաստանը բազմամիլիարդանոց զենքի առևտուր է անում Ադրբեջանի հետ, Ղազախստանը ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը և պահանջ է դնում Ղարաբաղի մաքսակետերի հետ կապված, Բելառուսը ևս որոշակիորեն պաշտպանում է Ադրբեջանի շահերը. «Ընդ որում, տեսնում ենք, որ հարվածներ արդեն երկու կողմից լինելու են, որովհետև այն մի տեղում այլևս հուսալի գործընկեր չէ, ինչպես ասաց Շտեֆան Ֆյուլեն: Լեհաստանի արտգործնախարարը մի քանի օր առաջ դիվանագիտորեն փափուկ, բայց բովանդակային կոպիտ հայտարարություն արեց Հայաստանի՝ ճնշումներին տրվելու հետ կապված: Իսկ ԵվրԱզԷսի պետություններն էլ քանի որ տեղյակ են, թե ինչ պայմաններում է այդ ամենը տեղի ունեցել, բնականաբար… այսպես ասեմ՝ հայկական դեմքը հարգանքն է կորցրել»:

Մեր զրուցակիցը նշեց, որ երևի թե դա է պատճառը, որ երբ Մոսկվայում եկեղեցի բացվեց, որևէ պաշտոնական ներկայացուցիչ այդ բացմանը չկար:

Հարցին, թե փաստորեն իր կարծիքով՝ այսուհետ ճնշումներ են լինելու նաև Եվրոպա՞յի կողմից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «Բնականաբար, այդպես էլ պետք է լինի, Եվրոպան հսկայական ժամանակ է ծախսել Հայաստանի վրա, նյութական ռեսուրսներ, էլ չեմ ասում քաղաքական, այսպես ասեմ, աջակցությունն է հայտնել կեղծված ընտրություններին, կառավարման համակարգին, ուստի և պարզ է՝ երբ Հայաստանը բառիս բուն իմաստով խաբեց Եվրոպային, այսպես էլ պետք է լիներ:

Իշխանություններին այս ծայրահեղ վիճակում միայն ֆինանսական ներհոսք և ընտրություններին աջակցություն էր պետք, և այս ամենը ստանալուց հետո, երբ Եվրոպային Հայաստանը «գցեց», բնականաբար, արդեն պատասխան ռեակցիան կամաց-կամաց լինելու է, որքան էլ ասեն՝ նմանատիպ բաներ չեն կարող լինել, ես կասեմ՝ ո՛չ, լինելու է»:

Նախկին պատգամավորը հավելեց, որ միայն մի դեպքում կարող է բացառել դա, այն է՝ եթե Հայաստանը կարճ ժամանակ հետո նորից վերադառնա Ասոցացման պայմանագրի շրջանակ: «Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ այդ գործընթացները շարունակվելու են»,- եզրափակեց Ա․ Մարտիրոսյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում