Thursday, 02 07 2026
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Ներկայումս ԼՂ կարգավորում ակնկալելը մանկամտություն է․ Բաքուն պատրաստ չէ որևէ զիջման

Սիրիական ճգնաժամի կարգավորման ապագայի շուրջ Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունն արդյոք հնարավո՞ր է տեղափոխվի նաև Կովկաս՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին փոխարինող կամ զուգահեռ ձևաչափ։ Հարցին ի պատասխան պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց․

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ մոտակա ժամանակներս այդպիսի ձևաչափի ձևավորումը համարում եմ քիչ հավանական, որովհետև շատ լավ գիտենք, որ կա Մինսկի խումբ, որը զբաղվում է այդ հարցով, և Մինսկի խմբի համանախագահ պետություններն աշխարհաքաղաքական երեք հզոր կենտրոնների ներկայացուցիչներն են և միավորումները՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, և բնական է, որ եթե մենք ասում ենք Իրան-Թուրքիա, ապա դա կարգավիճակի իջեցում է նշանակում, ինչը ես քիչ հավանական եմ համարում։ Մյուս կողմից՝ Հայաստանը և Ղարաբաղը երբեք չեն համաձայնվի, որպեսզի Թուրքիան ԼՂՀ հիմնախնդրում որևէ կերպ դերակատարում ունենա, որովհետև բոլորս էլ գիտենք Թուրքիայի մոտեցումը։ Ես կասեի ավելին՝ Թուրքիան այս տարածաշրջանում գործում է որպես քաղաքական տերմինատոր․ եթե նայում ենք Թուրքիայի վարած քաղաքականությունը, ապա տեսնում ենք, որ տարածաշրջանում նա բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը խախտում է ՝ Իրաք, Սիրիա և այլն և միայն ուժային տարբերակով է գործում։ Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշել այն հարցը, որ Թուրքիան մեծ դերակատարում ունենա Ղարաբաղյան հակամարտության մեջ, և այդ նույնը անում է Թուրքիան։ Այս ամենը գնահատելով՝ ես քիչ հավանական եմ համարում դա, կամ ընդհանրապես բացառում եմ»։

Նոյեմբերի 22-ին, Սոչի մեկնելուց առաջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց համար ևս ԼՂՀ հիմնահարցը առանցքային հարց է և հարմար առիթ լինելու դեպքում ինքը, անպայման, կփորձի այս հարցը օրակարգ բերել։ Այս համատեքստում պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց, որ Թուրքիան ունի գաղափարական ծրագիր, որի մասին ավելի վաղ խոսել էր դեռևս նրանց նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն․ այդ ծրագիրը կոչվում է ռազմավարական խորություն, որի իմաստը կայանում է նրանում, որ պետք է ստեղծվի թուրքական խալիֆաթ, որը պատմական առումով եղել է և հիմա փորձում են վերադառնալ դրան, որովհետև այդ խալիֆաթի կազմի մեջ, աշխարհաքաղաքական առումով, մտնում է նաև Հայաստանը։

«Սա բոլորը գիտակցում են՝ նույն Ռուսաստանը, նույն Եվրոպան և նույն Ամերիկան։ Մենք տեսնում ենք, որ ներկայումս էլ լարված են Թուրքիա- Արևմուտք հարաբերությունները, քանի որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, անում է քայլեր, որոնք հակասում են այդ կազմակերպության շահերին, օրինակ ՝ նա զենք է ձեռք բերում Ռուսաստանից, ինչը հակասում է ՆԱՏՕ-ի կանոնադրությանը։ Այս հանգամանքը ևս դիտարկելով՝ կարող եմ ասել, որ այդ պետություններն երբեք չեն համաձայնվի, որպեսզի Թուրքիան այստեղ ունենա մեծ դերակատարում, և այս նույն մոտեցումը վերաբերում է նաև Ռուսաստանին․ Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ պետություն է և պարզ է, որ եթե Թուրքիան ԼՂՀ հիմնախնդրում որևէ դերակատարում ունենա, ապա նա պաշտպանելու է հենց իր շահերը, իսկ Թուրքիայի շահն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի կազմում։ Նրանք հիմա էլ են չէ հայտարարում՝ մեկ ազգ, երկու պետություն, և նրանց քաղաքական նպատակը հետևյալն է՝ այդ մեկ ազգ, երկու պետություն բանաձևը դարձնել մեկ ազգ, մեկ պետություն»։

Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր զբաղվում են ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործնթացով կամ դրա շուրջ բանակցությունների գործընթացով, ապա այդ մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ հնարավոր չէ, որ այսօր Ռուսաստանն ունենա կարգավորման առանձին ծրագիր, քանի որ Ադրբեջանն այդ ծրագրին չի համաձայնվի։

«Երբ որ մենք ստորագրում էինք զինադադարի պայմանագիրը, այն ժամանակ Ադրբեջանը դեմ արտահայտվեց, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերը լինեն այդտեղ և պահանջեց, որպեսզի այդտեղ լինեն ԵԱՀԿ-ի խաղաղապահ ուժերը։ Այնպես որ, այն մարդիկ, ովքեր խոսում են «Լավրովի պլան»-ի մասին, դրանք շահարկումներ են, հակաքարոզչություն է և հասկանալի է, որ այս հարցը լուծվում է միայն համանախագահող պետությունների համաձայնությամբ»,- ասաց Հարությունյանը։

Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով եղավ նախ Բաքվում, այնուհետ այցելեց նաև Երևան։ Երևանում իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարց, որ ինքը լավատես չէ, և որ Ղարաբաղի հարցը չունի արագ լուծում։

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն արագ չեն ավարտվի, քանի որ խնդիրը բարդ է»,-մասնավորապես ասաց Լավրովը։

Անդրադառնալով այս հայտարարությանը, Վաղարշակ Հարությունյանը շեշտեց․

«Ես համաձայն եմ դրա հետ և ինքս էլ բազմիցս ասել եմ, որ այսօր չկա որևէ մի նախապայման, որպեսզի Ղարաբաղի հարցը ստանա լուծում, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ որևէ զիջման, իսկ եթե բանակցային որևէ կողմ պատրաստ չի զիջումների, ապա հիմա հարցի լուծում ակնկալելն ուղղակի մանկամտություն է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում