Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց Վրաստանից 5 կգ մանդարին ներկրելու համար անհրաժեշտ է 4 կգ փաստաթուղթ՝ քիմիկական, միջուկային, կենսաբանական, ֆիտոսանիտարական տեղեկանքներ կցել դրան, և սա ԵՏՄ-ի նոր նվաճումն է։
«Այսինքն, ստացվում է՝ 1000 դրամի մանդարինի Սադախլոից գնելու համար մարդը 5000 դրամ պետք է ծախսի Թբիլիսի հասնելու և ֆիտոսանիտարական փաստաթուղթը ստանալու համար։ Եթե ԵՏՄ-ն համեմատում են շատերը ԽՍՀՄ-ի հետ, ապա արդիական է խորհրդային տարիների ասույթը՝ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի նոր տարին»,-նշեց նա։










































