Ադելն իր արդեն թողարկված ալբոմների միջոցով մեկ տարում 9 մլն եվրո է վաստակել: Այս մասին հայտնում է Probomond-ը:

Երգչուհուն մեծ եկամուտ է բերում վերջին «25» ալբոմը, որը նա թողարկել է 2015-ին՝ 20 մլն կրկնօրինակ է վաճառվել ամբողջ աշխարհում, ալբոմը շարունակում են գնել:
![]()
Նշենք, որ մինչև հիմա հայտնի չէ՝ արդյոք երգչուհին բեմ կվերադառնա: Ադելն այնքան լրջորեն է որոշել ավարտել կարիերան, որ վերջերս հրաժարվել է ելույթ ունենալ մասնավոր տոնի ժամանակ, որի համար կարող էր 1,4 մլն դոլար ստանալ:











































