ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտահոգություն չունի, որ Հայաստանը չի կարող ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները կատարել: «Այդ համաձայնագիրը ԵՏՄ-ի հետ ՀՀ անդամակցությամբ պայմանավորված հանձնառությունների հետ հակասության մեջ չի մտնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Նրա խոսքով՝ այն գալիս է լրացնելու Հայաստանի հնարավորությունները, կարողությունները՝ մրցունակ տնտեսություն ձևավորելու առումով:
«Եվրամիությունը հասկացավ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, թե չպետք է մեկը մյուսին հակադրել, այլ պետք է օգտագործել առավելագույն դրական պոտենցիալը, ճանապարհ սկսեց հարթել»,- ասաց նա և հավելեց, որ նոյեմբերի 24-ին մենք տեսանք դրա հանգրվանը:
Ինչպես նշեց Խոսրով Հարությունյանը, Եվրամիությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, տեսնում է մի գործընկերոջ, որի հետ կարելի է երկար ճանապարհ անցնել:
Մանրամասները՝ տեսանյութում:










































