Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով արտագնա դատական նիստը:
Վարդան Գերավետյանը ներկայացրեց, թե տնտեսական ծանր վիճակում գտնվող պետությունը այս մեկ տարվա և 4 ամսվա ընթացքում որքան գումար է ծախսել իրենց վրա. «Մոտավորապես 32 անձի վրա ծախսվել է 150,000 դոլար, միգուցե այս խեղճ ու կրակ պետությունն այդ գումարները խնայեր եւ ծախսեր զենք-զինամթերք գնելու վրա: Մենք տնից դատարան կգնայինք և այդ խնայողությունը կլիներ»,-ասաց Վարդան Գերավետյանը:









































