Ավստրալիայում արտասովոր անուններով փողոցներում տներն արժեն 20%-ով ավելի էժան։ Հետազոտողներն ուսումնասիրել են Վիկտորյա նահանգում 27 փողոց, ներառյալ Butt Street-ը, Wanke Road-ը, Fanny Street-ը։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Հետազոտությունն անցկացրել են ավստրալական Ջելոնգ քաղաքի Սուրբ Սրտի քոլեջի ավագ ուսանողները՝ դպրոցի գիտական ղեկավար Ադամ Քոուլի գլխավորությամբ։ Հետազոտությունը կատարվել է Վիճակագրության ավստրալական բյուրոյի, Սիդնեյի համալսարանի, անշարժ գույքի ոլորտի մասնագետների հետ։
Նշվում է, որ այդպիսով հնարավոր է միջինը 140 հազար դոլար խնայել Մելբուրնում տուն գնելիս։