Եղիշե Չարենցի մահվան 80-ամյա տարելիցին հայ գրողները, ուսուցիչներն ու աշակերտները Երևանում ծաղիկներ դրեցին մեծ գրողի հուշարձանին:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանիխոսքով` Չարենցը վիթխարի գրող էր, որը չէր կարող ապրել իր ժամանակի հեղձուցիչ սահմաններում: «Նա կամ պիտի խորտակեր այդ սահմանները, պայթեցներ դրանք, կամ պիտի դառնար դրանց զոհը: Չարենցը երկուսն էլ արեց: Նա ուրվագծեց հոգևոր հայրենիք, որն անեզր է, տիեզերական: Չարենցը մեր պատմության խորխորատներից այնպիսի լույս բխեցրեց, որը մինչ օրս պայծառացնում է ու հավերժ պետք է լուսավորի հայ մշակույթը»,- ասաց Վարդանյանը:












































