Ամերիկացի զբոսաշրջիկին Աբու-Դաբիում (ԱՄԷ) ձերբակալել և տուգանել են օդանավակայանում ստուգում անցնելիս տեսանկարահանման համար: Այս մասին հայտնում է The National-ը:
Հայր և որդի Ջոզեֆ և Ջոնաթան Լիերը Տեխաս են վերադառնալիս եղել Բանգկոկում հանգստյան օրերից հետո: Աբու-Դաբիի օդանավակայանում հայրը գնացել է անվտանգության ծառայության կրկնակի ստուգում անցնելու: Պրոցեդուրան անցնելիս 59-ամյա ամերիկացին միացրել է բջջային հեռախոսի տեսախցիկը, ինչի համար ձերբակալվել է:
Ջոզեֆ Լին 10 000 դիրհամ տուգանք վճարելուց հետո կարտաքսվի ԱՄԷ-ի մայրաքաղաքից:
«Ես համոզված եմ, որ նա սկսել է նկարահանել, որովհետև նրա հետ կոպիտ են վարվել կամ անարդար, իսկ Աբու-Դաբիում դա հանցագործություն է: Հնարավոր է՝ նա դրա համար է ձերբակալվել»,- ասել է Ջոնաթանը:








































