ԵՄ-ի հետ Շրջանակային համաձայնագիրը ընդամենը հնարավորություն է, հաջողության բանալի է, որ տրվեց ՀՀ-ին, կկարողանա՞ արդյոք Հայաստանը այդ հաջողության բանալին ճիշտ օգտագործել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած Շրջանակային համաձայնագրին:
Նա հարց հնչեցրեց՝ պատրա՞ստ է արդյոք երկրի իշխանությունը կտրել այն ճյուղը, որի վրա ինքը նստած է, պատրա՞ստ է իրական, ոչ թե իմիտացիոն պայքար մղել մոնոպոլիաների դեմ, պատրա՞ստ է բարեփոխումներ իրականացրել դատաիրավական կատաստրոֆիկ ոլորտում, հարկային, մաքսային ոլորտներում. «Ոչ թե թղթի վրա զաչոտներ հանձնել, այ իրականում հանձնել այս քննությունը»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն այս հարցերին պատրաստ չէ պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































