Մելբուրնի հարբած բնակչուհին որոշել էր կրճատել ճանապարհը և հատել երկաթգծերը ոչ պատշաճ հատվածով՝ հենց մոտեցող գնացքի առջևով, սակայն չէր հաշվարկել իր ուժերը։
Հաշված վայրկյաններ անց կինը կարող էր մահացած լինել, չնայած այն բանին, որ մեքենավարն անմիջապես սեղմել էր վթարային արգելակը, հենց նկատել էր նրան։ Բարեբախտաբար, օգնության են շտապել 3 սպաեր, ովքեր կնոջը դուրս են բերել հարթակ։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հայտնում է BBC-ն։











































