Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Մոսկվան «հարգում է» և սպառնում

Ռուսաստանը Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագրին առայժմ արձագանքել է միայն Հայաստանում իր դեսպանի միջոցով: Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին` «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին:

Ռուսաստանցի դիվանագետը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը «և-և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին` «կամ-կամ» մոտեցմանը: Դիվանագիտական կոռեկտությունն, իհարկե, պահանջում էր, որպեսզի Վոլինկինն ընդամենը սահմանափակվեր արձանագրումով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման:

Համենայն դեպս, 2013թ-ին արևմտյան դեսպաններն այդպես են արձագանքել նույնիսկ Հայաստանի «մեկ գիշերվա որոշմանը», երբ երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո Հայաստանն, առանց հրապարակային բացատրության, ըստ էության` խախտելով գործընկերային էթիկայի բոլոր նորմերը, հանգրվանեց Մաքսային միությունում, ապա` ԵՏՄ-ում: Սակայն Վոլինկինն որոշել է, ըստ էության, քողարկված շանտաժ անել` հասկացնելով, որ Հայաստանի եվրաինտեգրման խորացումը կարող է լուրջ ռիսկեր ծնել մեր երկրի անվտանգության համար: Այս թեմայով շատ ենք խոսել և թերևս չարժե ևս մեկ անգամ մանրամասնել այն գործիքակազմը, որի միջոցով Մոսկվան կարող է սադրել անկայունություն Հայաստանում և նրա շուրջ:

Այստեղ ուշագրավ է այլ հանգամանք. ռուսական քարոզչությունն այս օրերին նույն թեզերով հակահայկական կամպանիա է իրականացնում: Տարբերությունն այն է, որ Վոլինկինը դեսպան է ու մնում է դիվանագիտական ձևակերպումների մեջ, իսկ ռուսական օֆիցիոզ քարոզչությունը հատում է նույնիսկ սանձարձակության սահմանը: Այս լույսի ներքո լուրջ մտավախություններ կան, որ Ռուսաստանն, օրինակ, կարող է սադրանք հրահրել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում` դա վերագրելով Հայաստանի եվրաինտեգրմանը:

Մյուս կողմից` ուղղակի ողորմելի են ռուսական կողմի արխայիկ պատկերացումներն անվտանգության մասին: Ժամանակակից, գլոբալացվող աշխարհում անվտանգության համակարգերի հիմքում ժողովրդավարությունն ու հումանիտար իրավունքն են: Այս համատեքստում հենց Շրջանակային համաձայնագիրն է երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, մանավանդ, որ փաստաթղթում խիստ համարժեք գնահատական կա նաև ԼՂ խնդրին` տողատակում ունենալով ռեգիոնալ անվտանգության համատեքստը: Ժամանակակից Ռուսաստանը, դժբախտաբար, ասոցացվում է ոչ թե անվտանգության երաշխավորի, այլ` անկանխատեսելիության, ագրեսիվ քաղաքականության հետ: Ռուսաստանի դեսպանը դարձյալ քննադատել է Արևմուտքի «կամ, կամ»-ի մոտեցումն` ակնհայտորեն մանիպուլացնելով հասարակական կարծիքը, որովհետև ոչ 2013թ-ին, ոչ էլ այսօր Հայաստանը կամ որևէ այլ երկիր չեն կարող միաժամանակ լինել մաքսային երկու միության կամ ռեժիմի մեջ:

Այսինքն` 2013-ին Եվրամիության դիրքորոշումը համարժեք և հստակ է եղել և այսօր էլ մնում է նույնը, որովհետև Հայաստանը Բրյուսելի հետ կնքել է անհամեմատ ավելի համեստ համաձայնագիր, որում բացակայում է տնտեսական հատվածը: Արձանագրենք ուրեմն, որ այսօր էլ գոյություն չունի «և, և»-ի մոտեցում` ինչքան էլ այդպես մատուցեն Մոսկվայում ու դա շուտասելուկի պես կրկնեն Երևանում:

Նույնիսկ տնտեսական համատեքստից դուրս` աշխարհայացքային, արժեքային հարթության վրա «և, և»-ը բացառվում է, որովհետև անհնար է ներդաշնակություն ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում