Նոյեմբերի 26-ի երեկոյան Լաս Վեգասում անցկացվել է «Միսս Տիեզերք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը։ Հարավային Աֆրիկան ներկայացնող գեղեցկուհի, 22-ամյա Դեմի-Լեի Նել-Փեթերսը հայտարարվել է գեղեցկության 66-րդ միջազգային մրցույթի հաղթող։
Նա թագը ստացել է «Միսս Տիեզերք-2016» տիտղոսակիր, 23-ամյա ֆրանսուհի Իրիս Միտտենարից։





































































