Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Պատմական նոյեմբեր. Հայաստանի անշրջելի շանսը

Ավարտվեց դրամատիկ իրադարձություններով հարուստ շաբաթը: Անկախ տարբեր գնահատականներից` Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագիրը պատմական փաստաթուղթ է, որովհետև առնվազն մեկ աստիճանով բարձրացնում է Հայաստանի եվրաինտեգրման մակարդակը, որակական խզման հնարավորություն է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Համաձայնագիրն, առաջին հերթին, մեծացնում է Հայաստանի սուբյեկտությունը, որովհետև նույնիսկ ֆորմալ առումով հնարավորություններ է ստեղծում Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի համար:

Շրջանակային համաձայնագիրը միանգամայն բարենպաստ միջազգային համատեքստ է ձևավորել ԼՂ խնդրում, որովհետև Հայաստանը մեկ քայլով առաջ ընկավ Ադրբեջանից ու Շրջանակային համաձայնագրում ԼՂ խնդրի վերաբերյալ տեղ գտան միանգամայն համարժեք ձևակերպումներ, որոնք այլևս Եվրամիության պաշտոնական տեսակետն են` անկախ Ադրբեջանի գործադրած ջանքերից: Հիմա Ադրբեջանը կանգնած է լուրջ երկընտրանքի առջև:

Եթե Բաքուն նույնպես ցանկանում է համաձայնագիր ստորագրել Բրյուսելի հետ, ապա հարկադրված է ընդունել նաև Արցախի ինքնորոշման հնարավորությունը: Իհարկե, Ադրբեջանը կարող է դուռը շրխկացնել Եվրամիության երեսին, սակայն տարածաշրջանային կոնյուկտուրան խիստ անբարենպաստ է Բաքվի համար, որովհետև գոնե այս պահին Մոսկվան պատրաստ չէ կամ չի ուզում վճարել Ադրբեջանի եվրասիականացման գինը: Եվ վերջապես` նոյեմբերի 24-ը Հայաստանի թերևս վերջին շանսն է` հավատարիմ մնալ կնքված համաձայնագրի տառին ու ռգուն և դնել եվրոպական պետության հիմքերը:

Մյուս կողմից` Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի պատմականությունը կխամրի, եթե մենք` որպես հասարակություն, չգիտակցենք, որ համաձայնագրի իրական շահառուներն` ոչ թե Սերժ Սարգսյանը կամ իշխանությունն ու ընդդիմությունն են, այլ քաղաքացիներս` այն գիտակցումով, որ միայն Հայաստանի իրական եվրաինտեգրումը կարող է երաշխավորել մրցունակ պետության ստեղծումը, բոլորիս ազատությունն ու անվտանգությունը: Հաջորդ Ճշմարտությունն այն է, որ պետք է կոտրել ռուսական շրջանակների և Հայաստանի իշխանությունների «և, և»-ի կեղծ թեզը, թե հնարավոր է եվրոպական երկիր կառուցել եվրասիական Հայաստանում: Շրջանակային նոր համաձայնագիրը ապագաղութացման մեկնարկ է, եթե Հայաստանի հասարակությունը հետևողական լինի մեր պարտավորությունների կատարման հարցում, որովհետև եվրաինտեգրումը ենթադրում է մրցունակ պետության ստեղծում, ինչը հակոտնյա է եվրասիական ավտորիտար մշակույթին:

Մյուս կողմից` Հայաստանը փոքր ու սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է, որը դատապարտված է ունենալ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում` խարսխված քաղաքակրթական ընտրության վրա:

Նոյեմբերի 24-ը հենց Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է: Եվրաինտեգրման ավելի բարձր մակարդակը` նույնիսկ առայժմ փաստաթղթային մակարդակում, շեշտակի բարելավեցին հայկական կողմի դիրքերը ԼՂ խնդրում: Սա կարևոր ուղերձ, ազդակ է Հայաստանի քաղաքական համակարգին, հասարակությանը, որ Արցախի խնդրի լուծման բանալին եվրոպական, մրցունակ պետություն ունենալն է, որի դիրքորոշումը միջազգայնորեն լեգիտիմացված կլինի` խլացնելով ավտորիտար Ադրբեջանի նավթային հոխորտանքը: Ավարտվում է Հայաստանի եվրոպական շաբաթը` եվրոպական անշրջելի զարգացման շանս ընձեռելով Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում