Saturday, 27 06 2026
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

«Գող» կմնա մեկը՝ կա՛մ նրանք, կա՛մ նա. «Օրենքով գողերի» միջև Շաքրոյի սառեցրած բանակցությունները կկայանան Հունաստանում

Prime Crime գործակալությանը հայտնի է դարձել, որ գողական աշխարհում ձգձգվող լռությունը ուր որ է՝ պետք է խաթարվի։ Մոտ ժամանակներս Հունաստանում նշանակված գողական հավաքը կարող է ձգան հանդիսանալ թշնամական կլանների միջև հարաբերությունների պարզաբանման համար, որն այդպես էլ չի կայացել Շաքրոյի օրոք։

«Հանգստության խաթարողի» դերը կրկին բաժին է ընկել 43-ամյա թբիլիսցի «օրենքով գող» Զվիադ Պապիաշվիլիին։ Լուրջ զրույցի համար առիթ է դարձել նրա՝ վերջերս կայացած հանդիպումը «սուխումական» կլանի առաջնորդ Մերաբ Ջանգվելաձեի հետ, ում Զվիադի հույն գործընկներները չեն ճանաչում։

Հանդիպման ժամանակ Մերաբն առաջարկել է Զվիադին հաշտվել №7 մեկուսարանում իրեն «վիրավորողների» հետ, այսինքն՝ ստանալ նրանց ճանաչումը՝ նրանցից իր հավակնությունների հանման դիմաց։ Զվիադը պատասխանել է կտրուկ մերժմամբ, ինչը նշանակում է, որ գող կմնա մեկը՝ կա՛մ նրանք, կա՛մ նա։

Գործակալության տեղեկություններով՝ Զվիադը թագադրվել էր 1996 թվականին՝ Գոչա Դիասամիձեի նկատմամբ վճռի իրագործման համար, ով հանդիսանում է «օրենքով գող» Գեորգի Չխաիձեին սպանողը։ Զվիադի «կնքահայրն» է համարվում «օրենքով գող» Գեորգի Ջանեզաշվիլին (Ամբերգիչ)։ Դիասամիձեի արյունն ընդմիշտ կապել է Զվիադին ապագա «օրենքով գողեր» Գուրամ Սվանիձեի և Ալեկո Կուրասբեդիանիի (Ցրիպա) հետ, որի հետ էլ հետագայում սկսվել են Պապիաշվիլիի բոլոր դժբախտությունները։

Հաջորդ անգամ իրադարձությունների կիզակետում Զվիադը Ցրիպայի հետ կողք-կողքի էր հայտնվել 2004 թվականի մարտին, երբ Քութայիսիում ձերբակալել էին Սերգեյ Քութաթելաձեին (Բայկո), ով ժամանել էր Իսրայելից մոր հուղարկավորությանը։ Նրան ուղեկցել էր հայտնի ռուս քրեական հեղինակություն Յուրի Եսինը (Սամոսվալ)։ Բայկոյի մոտ խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակ և նրան կալանքի ենթարկել։

Քութայիսիի քննչական մեկուսարանում նստած գողեր Ամբրոլաձեն և Կուխիանիձեն խոստացել էին վարչակազմին, որ եթե Բայկոն գա, արյուն կթափվի։ Դրանից հետո Բայկոյին տարել էին Թբիլիսիի №7 քննչական մեկուսարան, որտեղ գողեր դեռևս չեն պահվել։ Որպես Բայկոյի թիկապահ նշանակել էր ապագա «օրենքով գող» Սուլխան Մժավիան։ Օրեր անց Բայկոյին տեղափոխել են «Օրտաչալա» գավառական բանտ։

Եվրավերանորոգմամբ հայտնի «գողական» №49 խցում գտնվել են Ցրիպան և Զվիադը, ինչպես նաև այլ գողեր՝ Ռեզո Լորտկիպանիձեն, Ջիմշերը, Նեմոյն ու Դատունաշվիլին։ Իմանալով այդ մասին՝ Մոսկվայից Զվիադին ցասումով զանգահարել է Լաշա Շուշանաշվիլին և հրամայել կոտրել Բայկոյի ողնաշարը՝ վրեժխնդիր լինելով Դատո Սեբիսկվերաձեի համար, ով Բայկոյի մեղքով հաշմանդամ է մնացել։

Հանուն Լաշայի՝ Զվիադն ու Ցրիպան կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը Բայկոյի նկատմամբ և սկսել նրան կոնֆլիկտի հրահրել։ Բանտապետի միջամտության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել զոհերից. Բայոյին հեռացրել են խցից և հետ տարել 7-րդ մեկուսարան։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ բոլոր մեղադրանքները հանվել են Բայկոյի վրայից Ռուսաստանի նախկին արտգործնախարար Իգոր Իվանովի միջամտությամբ։

Զվիադի և Ցրիպայի ջանքերը զուր չեն անցել. ի նշան Բայկոյի նկատմամբ իրականացված «վրաերթի»՝ Շաքրոն և Լաշան 2004 թվականի օգոստոսին թագադրել են նրանց եղբայրներին՝ Բեսո Պապիաշվիլիին և Սանդրիկ Կուրասբեդիանիին։ 1.5 տարի անց Ցրիպային, ով իր համար չծրագրված «լոգանքի օր» էր կազմակերպել մեկուսարանից դուրս, ձերբակալել էին շարասյան և հարազատի՝ Սանդրիկի հոր հետ։ Դա հանգեցրել է մնացած բանտարկյալների համար ռեժիմի խստացման, առաջին հերթին՝ գողերի, ովքեր միաձայն կողմ են քվեարկել «ցրիպականների» լիազորություների դադարեցմանը։

 

 

2011 թվականին ազատ արձակվելուց հետո Զվիադից 1 տարուց քիչ ժամանակ է պահանջվել՝ անունը վերադարձնելու համար։ Նրան այդ հարցում օգնել է Շուշանաշվիլին, ով լիովին անտեսել է հակառակորդների առարկությունները։ Պապիաշվիլիի «վերբեռնումը» արվել է այն բանի թիրախավորմամբ, որպեսզի նրան վիրավորողները «տորպեդահարվեն»։

Զվիադին անմիջական ծեծի ենթարկողներից այսօր ողջ են մնում միայն երկուսը՝ Ջինչարաձեն և Կուպրաշվիին։ Վերջիններիս հանդեպ, ում աջակցում է Ջանգվելաձեն, Շուշանաշվիլիի գլխավորած «հույները» կշարունակեն շրջանառել օպեր-մասի հետ նրանց համագործակցության թեման։

Օրերս Զվիադին Հունաստանում հավաքի մասնակցության պաշտոնական հրավեր են փոխանցել և մտքերը հավաքելու ժամանակ տվել։

Այժմ՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Ջանգվելաձե և Շուշանաշվիլի հակամարտող ընտանիքների առաջնորդներն ազատության մեջ են։ Տեխնիկապես նրանց ոչինչ չի խանգարում փոխադարձ հավանությունների քննարկման համար։ Վաղ թե ուշ Շաքրոյի սառեցրած բանակցային գործընթացը կվերսկսվի, իսկ նրա արգելքները կկորցնեն ուժը։ Դրսևորելով «խաղաղ նախաձեռնություն»՝ Մերաբն արդեն առաջին քայլն արել է այդ ուղղությամբ։ Թե ինչպես կպատասխանի Լաշան, կիմանանք շատ շուտով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում