ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հնդկաստանում այս ամիս անցացվելիք գլոբալ ձեռնարկատիրական գագաթնաժողով չի ուղարկում մի քանի առանցքային դիվանագետի այն պատճառով, որ պատվիրակությունը գլխավորելու էԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ Թիլերսոնը կրճատել է պատվիրակությունը, որպեսզի աջակցություն չարտահայտի Իվանկային։
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Թիլերսոնն այդ կերպ ցանկացել է Իվանկային արհամարհանքն արտահայտել իր և ԱՄՆ նախագահի միջև հարաբերությունների սրման պատճառով։






































